18.10.2019 17:08

ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը խոստովանում է

ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը խոստովանում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սառեցրեց Ուկրաինային մոտավորապես 400 մլն դոլար ֆինանսական օգնությունը, որպեսզի այդ երկրի իշխանությունները ակտիվացնեն հակակոռուպցիոն աշխատանքները, հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվեյնին:

Թրամփն արդեն մի քանի շաբաթ հերքում է, թե օգնության դիմաց Ուկրաինայից քաղաքական ծառայություններ է պահանջել: Մինչդեռ Մալվեյնին խոստովանում է, որ «ծառայություն՝ ծառայության դիմաց» սկզբունքը, այնուամենայնիվ, գործել է, և ֆինանսական օգնությունը, փաստորեն, սառեցվել է՝ նախագահի վարչակազմի պահանջները կատարելու պայմանով, հաղորդել է CNN հեռուստաալիքը:

«Մենք միշտ այդպես ենք անում արտաքին քաղաքականության մեջ»,- ասել է Մալվեյնին:

Սակայն մի քանի ժամ անց պաշտոնյան հայտարարությամբ է հանդես եկել այն մասին, թե իրեն ճիշտ չեն հասկացել: Օգնությունը սառեցվել է ոչ թե Bursima ընկերության նկատմամբ հետաքննությունն ակտիվացնելու նպատակով, որտեղ աշխատում էր Թրամփի հիմնական քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի որդին, այլ 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ Դեմոկրատական կուսկացության սերվերը կոտրելու գործի կապակցությամբ: Մալվեյնիի խոսքով՝ նախագահի վարչակազմն ուզում էր հավաստիանալ, որ Ուկրաինան համագործակցում է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից անցկացվող հետաքննության հետ:

Մալվեյնիի խոստովանությունը կարող է թանկ նստել Թրամփի վրա, որին մեղադրում են Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու մեջ՝ 2020 թ. ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով:

Փոխանցում է BBC-ն: