19.10.2019 10:00

Grand Swiss. Արոնյանը ոչ ոքի է խաղացել, Մովսիսյանն ու Մովսեսյանը հաղթանակներ են տարել

Grand Swiss. Արոնյանը ոչ ոքի է խաղացել, Մովսիսյանն ու Մովսեսյանը հաղթանակներ են տարել

Մեն կղզում շարունակվող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարում հոկտեմբերի 18-ին տեղի են ունեցել 8-րդ տուրի պարտիաները:

Լևոն Արոնյանը սևերով մրցել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: 38-րդ քայլում գրոսմայստերները համաձայնվել են կիսել միավորը:

Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով հաղթել է Իսրայելը ներկայացնող Ավիտալ Բորուչովսկուն, իսկ Կարեն Մովսիսյանը սպիտակներով հաղթանակ է տարել ֆրանսիացի Մարի Սեբագի նկատմամբ:

Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի են խաղացել:

Հրանտ Մելքումյանն ու Էլինա Դանիելյանը պարտություն են կրել:

Մրցաշարային աղյուսակում Լևոն Արոնյանը 6 միավորով Ֆաբիանո Կարուանայի և իսպանացի Դավիդ Անտոն Գուիխարոյի հետ կիսում է 1-3 տեղերը:

FIDE Chess.com Grand Swiss մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 21-ին: Հաղթողը կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։