19.10.2019 10:20

Սիմեոնե․ Կատալոնիայում ֆուտբոլը հիմա առաջին տեղում չէ

Սիմեոնե․ Կատալոնիայում ֆուտբոլը հիմա առաջին տեղում չէ

Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպման տեղափոխելը։ Խաղը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 26-ին Կատալոնիայի մայրաքաղաքում, սակայն տեղափոխվել է քաղաքական անկայուն իրավիճակի եւ բողոքի ցույցերի հետեւանքով։

«Այս իրավիճակում կան ֆուտբոլային խաղից շատ ավելի կարեւոր հարցեր։ Հույս ունեմ, որ շուտով Կատալոնիայում կլինի հանգիստ եւ խաղաղ իրավիճակ։ Այս պահին ֆուտբոլն առաջին տեղում չէ»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: