19.10.2019 11:00

«Բարսելոնան» ու «Ռեալը» համաձայնության են եկել Սուպերկլասիկոյի անցկացման ժամկետի վերաբերյալ

«Բարսելոնան» ու «Ռեալը» համաձայնության են եկել Սուպերկլասիկոյի անցկացման ժամկետի վերաբերյալ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» համաձայնության են եկել Իսպանիայի առաջնությունում թիմերի հանդիպման անցկացման ժամկետի վերաբերյալ, հաղորդում է Sport.es-ը:

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման հանձնաժողովը Կատալոնիայում ընթացող քաղաքական գործընթացների պատճառով որոշում էր ընդունել հետաձգել Սուպերկլասիկոն: 

«Բարսելոնայի» ու «Ռեալի» հանդիպումը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 26-ին: