19.10.2019 12:00

Ֆերգյուսոնը մեղադրվում է պայմանավորված խաղերի և փողերի լվացման մեջ

Ֆերգյուսոնը մեղադրվում է պայմանավորված խաղերի և փողերի լվացման մեջ

Ֆուտբոլային գործակալ Ջուզեպե Պալիարան մեղադրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնին կազմակերպված խաղեր կազմակերպելու և տրանսֆերներային գործարքներում փողերի լվացման մեջ:

Անցած չորեքշաբթի 64-ամյա Պալիարան կանգնեց  դատարանի առջև, որը նաև լսել էր մեկ այլ գործակալի՝ Դաքս Պրինսի, ինչպես նաև «Բարնսլիի» գլխավոր մարզչի նախկին օգնական Թոմմի Ռայթի կարծիքը:
Այս դեպքը մասսայական գործընթաց է` անգլիական ֆուտբոլում կոռուպցիան հետաքննելու համար: Ավելի վաղ դատարանին ապացույցներ էին ներկայացրել նաև Սթիվ Մաքլարենը, Հարի Ռեդնապը և Նիլ Ուննոքը:

Դատախազ Բրայան Օ’Նիլին հետաքրքրում էր Պալիարայի մի հանդիպման մանրամասները գործարար կնոջ հետ, որը, իբր, ցանկանում էր գումար ներդնել ֆուտբոլում, բայց իրականում պարզվել էր, որ գոյություն չունեցող մեկն է:

Պալիարան հայտնել էլ է, որ ժամանակին Ֆերգյուսոնն իր խնդրանքով կազմակերպել է Չեմպիոնների լիգայի «Յունայթեդ»- «Յուվենտուս» խաղի անհրաժեշտ հաշիվը, որի համար Ջուզեպեն շնորհակալություն է հայտնել Սըր Ալեքսին  Rolex ոսկե ժամացույցով, որն արժեր 30 հազար ֆունտ:

Պալիարան շեշտել է նաև, որ սա առաջին անգամը չէ, որ Ֆերգյուսոնը նրանից  թանկարժեք նվեր է ստացել:

Նա նաև շոտլանդացուն մեղադրել է այն բանում, որ իր մասնաբաժինն է ունեցել «Յունայթեդի» իրականացրած տրանսֆերներից: