19.10.2019 12:36

Luxembourg Cup․ Մարգարիտա Գասպարյանը հրաժարվել է շարունակել 1/4 եզրափակչի խաղը

Luxembourg Cup․ Մարգարիտա Գասպարյանը հրաժարվել է շարունակել 1/4 եզրափակչի խաղը

Հայկական արմատներով ռուս թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հրաժարվել է շարունակել խաղը Լյուքսեմբուրգում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակչում։ Գասպարյանը 3։6, 0։1 հաշվի պայմաններով հրաժարվել է պայքարից։

Այսպիսով, նրա մրցակիցը՝ ռուս Աննա Բլինկովան դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Թենիսիստուհիները կորտում 46 րոպե են անցկացրել։ Բլինկովան եզրափակիչ դուրս գալու համար կմրցի Ելենա Օստապենկո-Անտոնիո Լոտներ զույգի հաղթողի հետ։