19.10.2019 13:30

«Ռոմայի» գլխավոր մարզչի որակազրկումը կրճատվել է

«Ռոմայի» գլխավոր մարզչի որակազրկումը կրճատվել է

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի որակազրկումը կրճատվել է մեկ խաղով, հաղորդում է Footbal Italia։ Նա բաց կթողնի միայն «Սամպդորիայի» հետ առաջիկա հանդիպումը։

Ֆոնսեկան կարմիր քարտ էր ստացել «Կալյարիի» դեմ նախորդ խաղում, երբ վերջին րոպեին չարձանագրվեց Կալինիչի գոլը։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:

Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Սամպդորիա» — «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։