19.10.2019 20:09

«Ատլետիկո Մադրիդ» - «Վալենսիա»՝ 1:1. Պարեխոյի գոլը փրկում է մադրիդցիներին պարտությունից (տեսանյութ)

«Ատլետիկո Մադրիդ» - «Վալենսիա»՝ 1:1. Պարեխոյի գոլը փրկում է մադրիդցիներին պարտությունից (տեսանյութ)

Իսպանիայի Պրիմերայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում «Ատլետիկոն» ընդունեց «Վալենսիային»:

Խաղի հաշիվը 36-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից բացեց «Ատլետիկոյի» իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան: «Վալենսիայի» իսպանացի կիսապաշտպան Դանիել Պարեխոն 86-րդ րոպեին խփեց պատասխան գոլը:

«Ատլետիկոն» այժմ 15 միավորով մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է: «Վալենսիան» 12 միավորով 8-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ատլետիկո Մադրիդ» - «Վալենսիա»՝ 1:1

Դիեգո Կոստա, 36 (11մ.) - Դանիել Պարեխո, 86