20.10.2019 09:00

«Մալյորկա» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:0. Զինեդին Զիդանի գլխավորած թիմն անակնկալ պարտություն կրեց(տեսանյութ)

«Մալյորկա» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:0. Զինեդին Զիդանի գլխավորած թիմն անակնկալ պարտություն կրեց(տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում մրցեց այս մրցաշրջանում Լա Լիգա վերադարձած «Մալյորկայի» հետ: Զինեդին Զիդանի գլխավորած թիմն անակնկալ պարտություն կրեց:

«Մալյորկայի» հաղթական գոլը խաղի 7-րդ րոպեին խփեց Կոտ դ՛Իվուարը ներկայացնող հարձակվող Ժունիոր Լագոն:

«Ռեալն» այժմ 18 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում: Առաջատարը կատալոնական «Բարսելոնան» է՝ 19 միավորով:

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Մալյորկա» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:0

Ժունիոր Լագո, 7

Հեռացում

«Ռեալ Մադրիդ». Ալվարո Օդրիոսոլա, 74 (երկրորդ դեղին քարտ)