20.10.2019 10:00

Զլատան Իբրահիմովիչը՝ Կիլիան Մբապեի մասին:

Զլատան Իբրահիմովիչը՝ Կիլիան Մբապեի մասին:

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության ներկայացուցիչ «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին:

38-ամյա Իբրահիմովիչը Մբապեին համարում է ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը և խորհուրդ է տալիս 20-ամյա հարձակվողին անդադար աշխատել:

«Ցանկանում եմ խորհուրդ տալ Մբապեին: Նա մեծ հաջողության է հասել երիտասարդ տարիքում, այդ պատճառով նա ստիպված է լինելու միշտ բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել: 

Երկրպագուները սովորել են Մբապեի գերազանց խաղին: Նա պետք է անդադար աշխատի, որպեսզի արդարացնի բոլորի սպասելիքները»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից: