20.10.2019 11:21

Ալեքս Ֆերգյուսոնը «Լիվերպուլի» հետ խաղից առաջ ցուցումներ է տվել Սուլշերին

Ալեքս Ֆերգյուսոնը «Լիվերպուլի» հետ խաղից առաջ ցուցումներ է տվել Սուլշերին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հոկտեմբերի 19-ին ներկա է գտնվել իր նախկին թիմի մարզմանը, հայտնում է The Sun-ը:

77-ամյա մասնագետը հետևել է Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղին նախորդած մարզմանը և ցուցումներ տվել թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին:

Ֆերգյուսոնն ու Սուլշերը մարզման ավարտից հետո միասին հետևել են «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի խաղին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին՝ Երևանի ժամանակով 19:30-ին: