20.10.2019 21:26

«Լիվերպուլը» խուսափեց պարտությունից ՄՅՈւ-ի հետ խաղում (տեսանյութ)

«Լիվերպուլը»  խուսափեց պարտությունից ՄՅՈւ-ի հետ խաղում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:

Խաղի 36-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը բացել է հաշիվը: Մերսիսայդյան թիմի ֆուտբոլիստները պատասխան գոլը խփել են հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ. աչքի է ընկել Ադամ Լալանան:

«Լիվերպուլն» առաջին միավորները կորցրեց ընթացիկ առաջնությունում: Այս ոչ-ոքիից հետո Կլոպի գլխավորած թիմը 25 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, Սուլշերի գլխավորած թիմը 10 միավորով 13-րդն է: