21.10.2019 09:00

Grand Swiss․ Արոնյանն ու Նակամուրան խաղացին ոչ ոքի եւ կիսում են առաջին տեղը

Grand Swiss․ Արոնյանն ու Նակամուրան խաղացին ոչ ոքի եւ կիսում են առաջին տեղը

Մեն կղզում ավարտին մոտեցող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի 10-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։ 31-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։

Արոնյանն ու Նակամուրան 10-ական միավորով ընթացիկ առաջատարներն են։

Հոկտեմբերի 21-ին տեղի կունենա վերջին տուրը։

FIDE Chess.com Grand Swiss-ի հաղթողը կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։