21.10.2019 10:00

Կավանին հրաժարվել է տեղափոխվել Բեքհեմի ակումբ

Կավանին հրաժարվել է տեղափոխվել Բեքհեմի ակումբ

Ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի» եւ Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Դեւիդ Բեքհեմի առաջարկը տեղափոխվել իր ակումբ՝ «Ինտեր Մայամի», հաղորդում է L’Équipe-ը։ Բեքհեմը «Ինտեր Մայամիի» հիմնադիրն ու սեփականատերն է։  Ակումբը հաջորդ մրցաշրջանում նորամուտը կնշի ՄԼՍ-ում։

Կավանիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», Մադրիդի «Աթլետիկոն», Միլանի «Ինտերը», իտալական «Նապոլին»։

32-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ում է 2013 թվականից։ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 3 հանդիպման, խփել 2 գոլ։