21.10.2019 11:36

«Բարսելոնան» հետաքրքրվում է Շալկեի կիսապաշտպանով

«Բարսելոնան» հետաքրքրվում է Շալկեի կիսապաշտպանով

«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Շալկե-04»-ի մարոկացի կիսապաշտպան Ամին Արիտի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը։ 

Աղբյուրի տեղեկացմամբ՝ կատալոնական ակումբի ներկայացուցիչները ներկա են «Հոֆենհայմ»-«Շալկե-04» խաղին՝ հետևելու երիտասարդ կիսապաշտպանին։

Արիտը «Շալկե-04» էր տեղափոխվել ֆրանսիական «Նանտից»։ Տրանսֆերի արժեքը կազմել էր 8 մլն եվրո։ Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 7 խաղի՝ դառնալով 4 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Գերմանական ակումբի հետ պայամանգիրն ուժի մեջ է մինչև 2021-ի ամառ։