21.10.2019 11:41

Brexit-ը կրկին ձգձգվում է

Brexit-ը կրկին ձգձգվում է

Բրիտանիայի խորհրդարանը 40 տարվա մեջ առաջին անգամ հավաքվել է շաբաթ օրը՝ վճռելու Brexit-ի ճակատագիրը:

Խորհրդարանը հետաձգել է ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ պայմանագրի քննարկումը, և հիմա վարչապետ Բորիս Ջոնսոնը ստիպված էր Բրյուսելին խնդրել հետաձգել Brexit-ը, սակայն նա չէր ուզում դա անել՝ շարունակելով սիզիփոսյան աշխատանք կատարել և փորձելով Եվրոպային, բրիտանական խորհրդարանին և ընտրողներին համոզել, որ Brexit-ն անհրաժեշտ է հենց հոկտեմբերի 31-ի կեսգիշերին:

Բորիս Ջոնսոնը, օրենքի տառին համապատասխան, ըստ որի՝ պարտավոր էր նամակ ուղարկել Բրյուսել՝ Brexit-ը հետաձգելու խնդրանքով, արել է դա, սակայն չի ստորագրել նամակը, այլ դրան կցել է երկրորդ ուղերձը, այս անգամ՝ ստորագրված, որտեղ պարզաբանել է, թե ինչու է դեմ որևէ հետաձգման:

Քննադատների կարծիքով՝ հեց այդպիսով նա խախտել է օրենքը:

Փոխանցում է BBC-ն: