21.10.2019 12:25

Վթար Կրասնոյարսկում. հինգ ամբարտակ է պատռվել

Վթար Կրասնոյարսկում. հինգ ամբարտակ է պատռվել

Կրասնոյարկի մարզի Սեյբա գետի վրա ավերվել են ամբարտակներ, որոնք ապօրինի կառուցներ են եղել՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերի: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի քննչական կոմիտեն: Ամբարտակների ճեղքումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, տեղական ժամանակով՝ առավոտյան ժամը 6-ին:

Ամբարտակների ճեղքումը, որի արդյունքում զոհվել է առնվազն 15 մարդ, սկսվել է ամենավերևինից, ապա շղթայական կերպով փլվել են ևս չորս ամբարտակներ: Հինգ մարդ համարվում է անհետ կորած:

Կիրակի առավոտյան ՌՔԿ-ն հաղորդել է, որ ձերբակալվել է երեք մարդ՝ ոսկու արդյունահանության «Սիսիմ» արտելի տնօրենը, ինչպես նաև նույն հիմնարկի պետը և լեռնային տեղամասի  վարպետը: Վերջինս, ինչպես պարզվել է, ոչ մի մասնագիտական կրթություն չի ունեցել:

Փոխանցում է BBC-ն: