21.10.2019 12:47

Բոլիվիա. Էվո Մորալեսը գնում է «չորրորդ ժամկետի»

Բոլիվիա. Էվո Մորալեսը գնում է «չորրորդ ժամկետի»

Բոլիվիայի պատմության մեջ առաջին էթնիկ հնդկացի նախագահի՝ Էվո Մորալեսի առջև դժվար խնդիր է դրված՝ համոզել քաղաքացիներին՝ ևս հինգ տարով ընտրելու իրեն, թեև չորս տարի առաջ անցկացված հանրաքվեում բոլիվիացիները նրան թույլ չեն տվել առաջադրվել ռեկորդային՝ չորրորդ ժամկետում:

Կիրակի օրը կայացած ընտրություններում Մորալեսն ստացել է ձայների 45 %-ը, իսկ նրա հիմնական ընդդիմախոսը՝ պատմաբան և նախկին նախագահ Կառլոս Մեսուն՝ 38 %: Այդպիսով՝ հաղթողին որոշելու համար պետք է անցկացվի երկրորդ փուլ:

Ընտրությունների արդյունքներն անկանխատեսելի էին՝ Մորալեսի իշխանության 14 տարիների ընթացքում առաջին անգամ: Պատճառը՝ կոռուպցիայի մեղադրանքները, անտառային լայնածավալ հրդեհները, տնտեսության վատ վիճակը և Մորալեսի բռնապետական հակումները:

Մորալեսի կողմնակիցները գովերգում են նրան զգույշ տնտեսական քաղաքականություն վարելու և ծայրահեղ աղքատությունը գրեթե արմատախիլ անելու համար, իսկ հակառակորդները նրան մեղադրում են անտառային հրդեհների և դեմոկրատիայի մայրամուտի համար:

Փոխանցում է BBC-ն