21.10.2019 14:19

Ոստիկանությունը խուզարկություն է կատարում Պուչդեմոնի փաստաբանի տանը

Ոստիկանությունը  խուզարկություն է կատարում Պուչդեմոնի փաստաբանի տանը

Երկուշաբթի առավոտյան քննիչները փողերի լվացման գործի շրջանակներում խուզարկություն են անցկացրել մի քանի հասցեներում, այդ թվում՝ Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի փաստաբանի՝ Գոնսալո Բոյեի տանը:

Այդ մասին ТАСС-ին հաղորդել են Իսպանիայի ազգային դատական կոլեգիայից:

Հոկտեմբերի 14-ին Իսպանիայի Գերագույն դատարանը Պուչդեմոնի ձերբակալության նոր եվրոպական և միջազգային օրդեր է տվել՝ խռովության դրդելու և մսխման մեղադրանքների հիման վրա: Որբաթ օրը Պուչդեմոնն ինքն է ներկայացել Բելգիայի դատախազություն: Չնայած կալանքի թույլտվությանը՝ Բելգիայի դատական իշխանությունները նրան թույլ են տվել մնալ ազատության մեջ, սակայն արգելել են հեռանալ Բելգիայից: Քաղաքական գործիչը հավաստիացրել է, որ իրեն թույլ են տվել մնալու ազատության մեջ առանց գրավ մուծելու անհրաժեշտության: Նա նաև հայտարարել է, թե դեմ է, որ իրեն հանձնեն Իսպանիային:

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարի արտահանձնման վերաբերյալ առաջին դատական լսումները նշանակված են հոկտեմբերի 29-ին, Բրյուսելի դատարանում:

Փոխանցում է tass.ru-ն: