21.10.2019 14:54

ԻՊ-ի գրոհայինները կարող են հայտնվել ազատության մեջ

ԻՊ-ի գրոհայինները կարող են հայտնվել ազատության մեջ

Խալիֆաթի կողմնակիցները մանրադրամ են դարձել քրդերի և Անկարայի միջև հակամարտությունում:

Հոկտեմբերի 9-ին  սիրիացի քրդերի դեմ Թուրքիայի «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության մեկնարկից հետո քրդերը հայտարարում են, թե ԻՊ կողմնակիցները փախուստի են դիմում ռազմական գործողությունների գոտում գտնվող բանտերից: Միայն Այն-Իսսա ճամբարից, պաշտոնական տվյալներով, ճողոպրել են 785 իսլամիստ-իսլամիստուհիներ:

Անկարան իրեն պատասխանատու չի համարում տեղի ունեցածի համար: Նրա տեղեկություններով՝ հանցագործներին կարող են ազատ արձակել հենց քրդերն իրենք, որպեսզի խոչընդոտեն թուրքական զորքերի առաջխաղացումը:

Ընդհանուր թվով՝ արմատականները 12 հազար են, և նրանցից մոտավորապես 3 հազարը հատուկ կարգավիճակ ունեն, դրանք ԵՄ երկրների քաղաքացիներն են: Այսպիսի թվեր էեն ներկայացնում քրդական իշխանություններն իրենց գերիների՝ 2016-2019 թթ. ԻՊ-ի ջախջախումից հետո գերի ընկած գրոհայինների վերաբերյալ: Այդ ժամանակից ի վեր նրանք իրենց դատերին են սպասում գերբեռնված ճամբարներում, որոնք հսկելու համար քրդերը ո՛չ այդքան մարդ ունեն, ո՛չ էլ փող:

Թուրքական բանակի հարձակումը, որը կվերսկսվի երեքշաբթի, ավելի է բարդացնում վիճակը: Մի քանի ճամբար արդեն ենթարկվել է ավիագրոհների: Մյուսների պահպանությունը կարող է թուլանալ, քանի որ քրդերը մտադիր են իրենց բոլոր ուժերը կենտրոնացնել թուրքերին դիմակայելու ուղղությամբ:

Փոխանցում է tass.ru-ն: