Թուրքիայի ԱԳՆ. Անկարան սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման կողմնակից է

Թուրքիան պաշտպանում է սիրիական ճգնաժամի ոչ թե ռազմական, այլ քաղաքական կարգավորումը:
Նման պնդմամբ է երկուշաբթի Ստամբուլում հանդես եկել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն՝ Սիրիայում Անկարայի կողմից անցկացվող «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության դադարի ֆոնին:
«Թուրքիան վճռականորեն պաշտպանում է քաղաքական գործընթացը, սիրիական ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով,- նշել է նախարարը:- Անհրաժեշտ է հանդարտություն հաստատել երկրում, Սիրիայում քաղաքական կարգավորման համար հասնել կրակի ռեժիմի դադարեցման»:
Չավուշօղլուն նաև հերթական անգամ քննադատել է Միացյալ Նահանգներին քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» զորամիավորումներին պաշտպանելու համար, որոնց դեմ Անկարան պայքարում է Սիրիայում:
«Ինչո՞ւ է մեր դաշնակիցը, ի դեմս ԱՄՆ-ի, շարունակում զինել «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին»՝ ԻՊ-ի դեմ հաղթանակից հետո էլ: Անվտանգության հարցերով զբաղվող ամերիկյան շրջանակները չեն կատարել մեզ տված խոստումները»,- հավելել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Փոխանցում է tass.ru-ն: