21.10.2019 15:50

Reuters. ԱՄՆ-ը մի խումբ զինծառայողների Սիրիայից արագ տեղափոխել է Իրաք

Reuters. ԱՄՆ-ը մի խումբ զինծառայողների Սիրիայից արագ տեղափոխել է Իրաք

Մի խումբ ամերիկացի զինծառայողներ հատել են սիրիական սահմանը Իրաքի հյուսիսում գտնվող Դահուկ նահանգի ուղղությամբ:

Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ականատեսների:

Աղբյուրների տեղեկություններով՝ Իրաք է ժամանել նաև մոտավորապես 100 միավոր զրահատեխնիկա:

Հոկտեմբերի 13-ինՊենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսում է մոտավորապես հազար ամերիկացի զինծառայողների դուրսբերումը Սիրիայի հյուսիսից՝ Թուրքիայի հարձակման պատճառով:

Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ամբողջությամբ ոչնչացրել է իր ռազմաբազան, որ գտնվում էր Այն-էլ-Արաբ  (Կոբանի) քաղաքի շրջանում՝ Սիրիայի հյուսիսում, Հալեպից 150 կմ հեռավորությամբ: Նույն օրը կոալիցիայի ուժերը լքել են արաբական հանրապետության հյուսիսարևելյան Ռաքքա և Տաբկա քաղաքները:

Փոխանցում է tass.ru-ն: