21.10.2019 16:50

Քենեդի-կրտսեր. Կարիբյան ճգնաժամի ընթացքում ԿՀՎ-ում «խլուրդ» կար, որին այդպես էլ չգտան

Քենեդի-կրտսեր. Կարիբյան ճգնաժամի ընթացքում ԿՀՎ-ում «խլուրդ» կար, որին այդպես էլ չգտան

Խորհրդային հետախուզությունը կարողացել է ԱՄՆ ԿՀՎ-ում Կարիբյան ճգնաժամին նախորդած ժամանակաշրջանում ներդնել իր գործակալին, որին ամերիկյան կողմը չի կարողացել պարզել մինչ օրս:

Սառը պատերազմի այս դրվագի մասին ТАСС-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ամերիկյան նախագահ Ջոն Քենեդիի զարմիկ և արդարադատության նախարար, ԱՄՆ գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդիի՝ ամերիկյան կողմից Կարիբյան ճգնաժամի ընթացքում գլխավոր բանագնացի որդին՝ պրոֆեսոր Ռոբերտ Քենեդի-կրտսերը:

«Ինչ վերաբերում է խորհրդա-ամերիկան հարաբերություններին, ապա պետք է ասել, որ ԿՀՎ-ում գործում էր, այսպես կոչված «խլուրդ» (ներդրված գործակալ), որին այդպես էլ չբռնեցին: Մենք մինչև հիմա էլ չգիտենք, թե դա ով էր»,- պատմել է Քենեդի-կրտսերը:

Նրա ասելով՝ «խլուրդը» շատ լավ է աշխատել, նրա գործունեության շնորհիվ կանխվել են  ԽՍՀՄ իշխանության բարձր էշելոններում սեփական գործակալներ ներդնելու՝ ամերիկյան հատուկ ծառայությունների փորձերը: «Հենց որ ԿՀՎ-ն իր գործակալներին ուղարկում էր Կրեմլ, «խլուրդի» տեղեկատվության շնորհիվ նրանց ոչնչացնում էին: Եվ արդյունքում՝ ԿՀՎ-ն ոչինչ չգիտեր, թե ինչ է կատարվում Կրեմլում»,- հայտարարել է կրտսեր Քենեդին:

Փոխանցում է tass.ru-ն: