22.10.2019 11:50

Նեթանյահուին չի հաջողվել նոր կոալիցիոն կառավարություն ձևավորել

Նեթանյահուին չի հաջողվել նոր կոալիցիոն կառավարություն ձևավորել

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրեն չի հաջողվել նոր կոալիցիոն կառավարություն ձևավորել:

Նեթանյահուն վարչապետի պաշտոնն զբաղեցնում է արդեն տասը տարի, սակայն սեպտեմբերին կայացած համապետական ընտրություններում նրա «Լեկուդ» կուսակցությունը և աջակցող մյուս կուսակցությունները չկարողացան ստանալ 61 պատգամավորական մանդատ, ինչն անհրաժեշտ էր կառավարություն ձևավորելու համար:

Այժմ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հայտարարել է, որ 28 օր ժամանակ է տալիս Նեթանյահուի հիմնական մրցակից Բեննի Գանցին՝ նոր կառավարություն ձևավորելու համար: Եթե Գանցին նույնպես չհաջողվի դա անել, Իսրայելին սպասվում են մեկ տարվա մեջ արդեն երրորդ համապետական ընտրությունները: Թեպետ նախագահ Ռիվլինն արդեն ասել է, թե կգերադասեր, որ քաղաքական մրցակիցների կուսակցությունները համաձայնության գան իրար հետ:

Փոխանցում է BBC-ն: