22.10.2019 12:00

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպում

Այսօր Սոչիում հանդիպելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Վերջինս արդեն հայտարարել է, որ թուրքական բանակը և նրա սիրիացի դաշնակիցները երեքշաբթի օրը կրկին հարձակման կանցնեն Սիրիայի հյուսիսում, եթե սիրիացի քրդերը չպահպանեն ժամանակավոր զինադադարի պայմանները:

Թուրքիայի հարձակման դադար էր հայտարարվել անցյալ շաբաթ, որպեսզի, ինչպես տեղեկացրել էր Անկարան, քրդական աշխարհազորին հնարավորություն տրվի ուժերը դուրս բերել, այսպես կոչված՝ «անվտանգության գոտուց», որը Թուրքիան ուզում է ստեղծել Սիրիայի հետ իրենց ընդահնուր սահմանի սիրիական կողմում:

ԱՄՆ-ը և ԵՄ-ն Թուրքիային և սիրիացի քրդերին կոչ են անում բանակցություններ սկսել:

Փոխանցում է BBC-ն: