22.10.2019 12:32

Թաիլանդի թագավորը ընկերուհուն զրկել է բոլոր տիտղոսներից

Թաիլանդի թագավորը ընկերուհուն զրկել է բոլոր տիտղոսներից

Թաիլանդի Մահա Վաչիրալոնգկորնը, որ ընդամենը վերջերս էր իր ընկերուհուն  շնորհել թագավորական կոնսորտի (իշխող արքայի կինը, որն ինքը սուվերեն միապետ չէ) կարգավիճակ, ուխտադրժության համար նրան զրկել է բոլոր տիտղոսներից և կոչումներից:

Արքայական պալատի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ գեներալ-մայոր Սինինաթ Վոնգվաջիրապակդին «չափազանց հավակնոտ էր և փորձում էր բարձրանալ թագուհու մակարդակի», և «թագավորական կոնսորտի այդպիսի պահվածքը գնահատվել է որպես անհարգալի վերաբերմունք»:

Սինինաթը 1921 թվականից ի վեր առաջին կինն է, որն ստացել է թագավորական կոնսորտի կոչում: Այդ կոչումը նրան շնորհվել է հուլիսին՝ չորրորդ անգամ արքայի ամուսնանալուց ընդամենը երկու ամիս անց, երբ թագուհի էր դարձել Սուտհիդա Տիջայը:

Սինինաթը մասնագիտությամբ ռազմական օդաչու է, բուժքույր և թիկապահ, մինչև օրս նա գեներալ-մայորի կոչում ուներ: Մինչդեռ Սուտհիդա թագուհին՝ նախկին ուղեկցորդուհին  և թագավորական թիկնազորի պետի տեղակալը, միապետի անփոխարինելի կողակիցն է և տարիներ շարունակ նրա հետ միասին ներկայանում է հանրությանը:

Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորնը գահ է բարձրացել 2016 թ. հոր մահից հետո:

Փոխանցում է BBC-ն: