22.10.2019 12:56

Կատալոնիա. Անկախության կողմնակիցները բանակցությունների կոչ են անում

Կատալոնիա. Անկախության կողմնակիցները բանակցությունների կոչ են անում

Կատալոնիայի անկախության կողմնակիցները նստացույց են կազմակերպել՝ պահանջելով , որ կենտրոնական իշխանությունը, այսինքն՝ պաշտոնական Մադրիդը, համաձայնի բանակցելու Իսպանիայի այդ տարածաշրջանի իշխանությունների հետ:

Կլոր սեղանի շուրջ, նրանց կարծիքով, պետք է լինեն երկրի գործող վարչապետ Պեդրո Սանչեսը և Կատալոնիայի Ժեներալիտետի նախագահ Կիմ Տոռան:

Մամուլի հետ զրույցի ընթացքում Տոռան նշել է, որ փողոցային բողոքի ակցիաների ժամանակ բռնության նախաձեռնողները անկախության գաղափարը պաշտպանող կատալոնացիների մեծամասնությունը չեն ներկայացնում: Միևնույն ժամանակ՝ նա ակնարկել է, որ եթե Մադրիդը չհամաձայնի բանակցել, ցույցերը կշարունակվեն:

Գրեթե մեկ շաբաթ շարունակվող ցույցերի ընթացքում ձերբակալվել է 194 հոգի, տուժել է, ընդհանուր առմամբ՝ մոտավորապես 600 մարդ, առնվազն կեսը՝ իրավապահներ:

Փոխանցում է euronews-ը: