22.10.2019 13:24

ՉԺՀ ԱԳՆ-ն հերքում է Ցուկերբերգի ՝ 2020 թ. ԱՄՆ ընտրություններին միջամտության վերաբերյալ հայտարարությունը

ՉԺՀ ԱԳՆ-ն հերքում է Ցուկերբերգի ՝ 2020 թ. ԱՄՆ ընտրություններին միջամտության վերաբերյալ հայտարարությունը

Չինաստանը երբեք շահագրգռված չի եղել միջամտելու այլ երկրների նախագահական ընտրություններին:

Երեքշաբթի կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը՝ մեկնաբանելով Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հայտարարությունը՝ 2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների նախապատրաստությանը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջամտության մասին:

«Չինաստանը միշտ հետևել է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին,- ասել է Հուա Չունյինը:- Մենք երբեք շահագրգռված չենք եղել միջամտելու այլ երկրների նախագահական ընտրություններին: Եթե որևէ մեկը կասկածներ ունի դրա վերաբերյալ, ապա գուցե ապացույցնե՞ր ներկայացնի»:

Ավելի վաղ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը NBC-ին տված հարցազրույցում պնդել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը փորձեր են անում միջամտելու 2020 թ. կայանալիք ԱՄՆ ընտրություններին:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ցուկերբերգի հայտարարությունն անվանել է կեղծ լուր: «Ահա և ձեզ ֆեյք-լուր սոցցանցերում: Էժանագին ու զայրալից»,- գրել է Զախարովան Facebook-ում:

Փոխանցում է tass.ru-ն: