22.10.2019 13:56

Գերմանիան դեմ է Գոլոդոմորը ցեղասպանություն ճանաչել

Գերմանիան դեմ է Գոլոդոմորը ցեղասպանություն ճանաչել

Գերմանիայի կառավարությունը չի կարծում, թե, այսպես կոչված՝ Գոլոդոմորը կարելի է անվանել ցեղասպանություն: Այդ մասին հայտարարել է  ԳԴՀ ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ռոտը՝ ելույթ ունենալով Բունդեսթագի պետիցիոն հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր Գերմանիայի խորհրդարանին հասցեագրված համապատասխան ուղերձը:

«ԳԴՀ կառավարությունը չի կարծում, որ այն, ինչ տեղի է ունեցել մինչև 1948 թ., միջազգային իրավունքով կարելի է բնութագրել որպես ցեղասպանություն»,- ասել է Ռոտը: Նա նշել է, որ 1932-1933 թթ. տեղի ունեցածը «սոսկալի աղետ էր, որի պատասխանատվությունը կրել են մարդիկ, և որը միլիոնավոր զոհերի է հանգեցրել»: Սակայն, պետքարտուղարը պարզաբանել է, որ տարբերություն կա այդ իրադարձությունների քաղաքական և միջազգային-իրավական  գնահատականների միջև: Միայն 1948 թվականից է միջազգային իրավունքում ի հայտ է եկել այն բնորոշումը, թե որ հանգամանքների դեպքում կարելի է խոսել գենոցիդի մասին:

Հանրագրի նախաձեռնողները կոչ են արել Գոլոդոմորը բնութագրել «որպես ուկրաինացի ժողովրդի գենոցիդ, որը տեղի է ունեցել Ստալինի գլխավորությամբ խորհրդային ռեժիմի գործողությունների արդյունքում»: Նրանց կարծիքով՝ դա «արհեստական, կազմակերպված սով էր, որը հանգեցրել է միլիոնավոր ուկրաինացիների մահվան»:

Փոխանցում է tass.ru-ն: