22.10.2019 15:37

Թրամփ. Դեմոկրատները վախենում են, որ կպարտվեն ընտրություններում

Թրամփ. Դեմոկրատները վախենում են, որ կպարտվեն ընտրություններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը նախաձեռնել են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, քանի որ վախենում են, որ 2020 թ. նախագահական ընտրություններում զիջելու են նրան:

Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է երկուշաբթի երեկոյան:

«Իմպիչմենտն ինձ համար կեղտոտ, զզվելի բառ է: Ես իմպիչմենտի համար առիթ չեմ տվել»,- ասել է Թրամփը և ընդգծել, որ իմպիչմենտ բառն ինքնին « ենթադրում է հանցագործություն կամ իրավախախտում՝ ամենաբարձր մակարդակով»:

«Միակ պատճառը, որով նրանք սկսել են իմպիչմենտի գործընթացը, այն է, որ նրանք տեսնում են հասարակական կարծիքի հարցումների արդյունքները, հենց նոր է հրապարակվել Moody’s (հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալության) կանխատեսումը: Ըստ դրա՝ Թրամփը հեշտությամբ հաղթում է բոլոր երեք հավանական սցենարների դեպքում: Նրանք տեսնում են, թե ինչ է կատարվում»,- նշել է Թրամփը:

Փոխանցում է tass.ru-ն: