22.10.2019 15:45

Ավստրալիայի առաջատար թերթերը՝ ընդդեմ գրաքննության

Ավստրալիայի առաջատար թերթերը՝ ընդդեմ գրաքննության

Լրագրողները բողոքի ակցիա են անում Ավստրալիայում:

Երկուշաբթի երկրի առաջատար թերթերը լույս են տեսել ջնջված էջերով և «Գաղտնի: Հրապարակման ենթակա չէ» մակագրությամբ: Այդ կերպ ԶԼՄ-ները, իրենց իսկ հայտարարությամբ, համախմբվել են ընդդեմ գրաքննության:

Բողոքի ակցիային մասնակցում են Australian-ը, Guardian-ը, ABC-ն, SBC-ը, Sidney Morning Herald-ը և այլն:

Ակցիայի կազմակերպիչն է Ավստրալիայի առաջատար ԶԼՄ-ների «Տեղեկանալու իրավունք» դաշինքը: Լրագրողների կարծիքով՝ հենց այդ իրավունքից են զրկվում ավստրալացիները ազգային անվտանգության վերաբերյալ օրենքների պատճառով:

Փոխանցում է BBC-ն: