22.10.2019 16:47

Իրանի գլխավոր շտաբ. Թեհրանը և Մոսկվան կարող են կայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում

Իրանի գլխավոր շտաբ. Թեհրանը և Մոսկվան կարող են կայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում

Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը անվտանգության ոլորտում դրական է անդրադառնում Մերձավոր Արևելքում անվտանգության բնագավառի վրա և հնարավորություն կտա կայունացնել տարածաշրջանը ապագայում:

Այդ մասին այսօր Պեկինում, անվտանգության հարցերով Սյանշանյան համաժողովում ТАСС-ին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մահդի Ռաբանին:

«Ցավոք, ներկայում Մերձավոր Արևելքում անվտանգության ոլորտում իրավիճակն այնքան էլ լավը չէ: Սակայն այնպիսի երկրների համագործակցության շնորհիվ, ինչպիսիք են Իրանը և Ռուսաստանը,  իրավիճակն այդ բնագավառում կբարելավվի: Մենք համոզված ենք,- նշել է նա:- Բարեբախտաբար, մենք շատ լավ հարբերություններ ունենք Ռուսաստանի հետ, հատկապես դա վերաբերում է ռազմական համագործակցությանը: Մենք մեր ռուսաստանցի բարեկամների հետ քննարկում ենք անվտանգության ոլորտի խնդիրները: Համոզված ենք, որ Ռուսաստանի և այնպիսի ասիական երկրների հետ համագործակցությունը, ինչպես, օրինակ, Չինաստանն է, դրական գործոն է»,- հավելել է գեներալը:

Փոխանցում է tass.ru-ն: