23.10.2019 09:06

Grand Swiss. Հաղթողի կոչումը նվաճեց Լեւոն Արոնյանին պարտված չինացի Հաո Վանը

Grand Swiss. Հաղթողի կոչումը նվաճեց Լեւոն Արոնյանին պարտված չինացի Հաո Վանը

Մեն կղզում ավարտված FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց չինացի Հաո Վանը, որը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր՝ վերջին տուրում հաղթելով անգլիացի Դեւիդ Հաուելին։ Նա լրացուցիչ ցուցանիշով գերազանցեց նույնքան միավոր վաստակած ամերիկացի Ֆաբիանո Կարուանային։ Հաո Վանը ստացավ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

Այս մրցաշարի 7-րդ տուրում Չինաստանի երրորդ համարը պարտվել էր Լեւոն Արոնյանին, որը 7․5 միավորով բաժանեց 3-7-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշով գրավեց չորրորդ տեղը։

Վերջին տուրում Արոնյանը ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, որը դասական շախմատում անպարտելի շարքը հասցրեց 101 պարտիայի՝ սահմանելով ռեկորդ։