23.10.2019 09:29

Ֆեդերերն ու Խաչանովը հաղթանակներ են տարել

Ֆեդերերն ու Խաչանովը հաղթանակներ են տարել

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Բազելում մեկնարկած մրցաշարի առաջին շրջանում հաղթանակ է տարել գերմանացի Պյոտր Գոյովչիկի նկատմամբ:

54 րոպե տևած պայքարում 38-ամյա Ֆեդերերն առավելության է հասել Գոյովչիկի նկատմամբ 6:2, 6:1 հաշվով:

Վիեննայում մեկնարկած մրցաշարի առաջին շրջանում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ է տարել լեհ Հուրբերտ Հուրկաչի նկատմամբ:

1 ժամ 40 րոպե տևած պայքարում Խաչանովը հաղթանակի է հասել 6:4, 7:6 հաշվով: