23.10.2019 10:00

ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին (տեսանյութ)

ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում մրցեց Լևերկուզենի «Բայերի» հետ:

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի խփած գոլի շնորհիվ հաղթանակ տարավ:

Միաժամանակ ընթացող «Շախտյոր» - «Դինամո Զագրեբ» խաղում թիմերը չորոշեցին հաղթողին: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

C խումբ

«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 2:2

Եվգենի Կոնոպլյանկա, 16, Դոդո, 75 - Դանիել Օլմո, 25, Միսլավ Օրշիչ, 60 (11մ.)

D խումբ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 1:0

Ալվարո Մորատա, 78