23.10.2019 10:20

Forbes. Ամենաազդեցիկ մարզական գործակալները

Forbes. Ամենաազդեցիկ մարզական գործակալները

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ սպորտային գործակալների ցանկը: Առաջին տեղում Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետն է:

Forbes-ի հրապարակած ցուցակի երկրորդ տեղում բեյսբոլի գործակալ Սքոթ Բորասն է: Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը երրորդ տեղում է:

Զլատան Իբրահիմովիչի և Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան աշխարհում 5-րդն է իր ազդեցիկությամբ:

Forbes-ի կազմած ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: