23.10.2019 11:00

Ինչո՞ւ Նեյմարը չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում

Ինչո՞ւ Նեյմարը չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորը չի հավակնում 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին մեծաթիվ վնասվածքների պատճառով, հայտնում է France Football-ը:

«Նեյմարը չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում, քանի որ հարձակվողն այս տարի բազմաթիվ հանդիպումների չի մասնակցել վնասվածքների պատճառով: Բացի այդ, Նեյմարի մասնակցությամբ խաղում ՊՍԺ-ն պարտություն է կրել Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ՝ «Ռենի» հետ խաղում»,- ասված է պարբերականի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ France Football-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են 30 ֆուտբոլիստ: Հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: