23.10.2019 12:00

Իբրահիմովիչ. Ինձ բոլորն են զանգահարում

Իբրահիմովիչ. Ինձ բոլորն են զանգահարում

Վերջերս Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ կխաղար «Նապոլիում» Կարլո Անչելոտիի ղեկավարության ներքո: Ի պատասխան այս հայտարարության՝ իտալացի մասնագետը կատակել էր, որ այդ հարցով  անմիջապես կզանգահարի Իբրային:
«Մինեսոտա Յունայթեդի» դեմ «Լոս Անջելես Գելաքսիի» խաղից (2: 1) հետո լրագրողներից մեկը չվարանեց հարցնել Զլատանին, թե արդյոք Անչելոտին արդեն զանգահարե՞լ է.

-Բոլորն են ինձ զանգահարում: Ձեզ նույնպե՞ս պետք է իմ համարը, որպեսզի Դուք ևս կարողնաք ինձ զանգահարել: Շատ լավ, անպայման համարս կտամ, – Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Football Italia- ն:

Տրանսֆերային խոսակցությունները Զլատանի շուրջ կապված են այն բանի հետ, որ «Լոս Անջելես Գելեքսիի» հետ նրա պայմանագիրը լրանում է տարեվերջին, և նա կդառնա ազատ գործակալ: Նույն լրագրողը Իբրային խնդրեց մնալ MLS- ում:

«Շնորհակալ եմ, ես գնահատում եմ դա», – պատասխանեց շվեդը:

Իբրահիմովիչը «Լոս Անջելես Գելեքսիի» կազմում անցկացրած 57 խաղում 52 գոլ է խփել: