23.10.2019 13:00

Ռոնալդու. Տարիքը պարզապես թիվ է, որը ոչինչ չի նշանակում

Ռոնալդու. Տարիքը պարզապես թիվ է, որը ոչինչ չի նշանակում

«Յուվենտուսի» 34-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադրություն չունի ավարտելու իր ֆուտբոլային կարիերան առաջիկա տարիներին:

Չեմպիոնների լիգայի «Յուվենտուսի» և «Լոկոմոտիվի» միջև խաղից առաջ Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ  սկսել է մտածել այն մասին, թե ինչ է անելու ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո.

- Տարիքը պարզապես թիվ է, որը ոչինչ չի նշանակում: Կարևոր է, թե ինչպես է մարդը զգում իրեն, և ինչ է ասում իր մարմինը: Ես դեռ չեմ պլանավորում թոշակի անցնել, բայց ճիշտն ասած, արդեն մտածում եմ, թե ինչ եմ անելու ֆուտբոլից հետո:

Ես շատ բիզնես ունեմ, շատ եմ ներդրումներ կատարում: Ես հաստատ պարապ չեմ մնալու, բայց ուզում եմ կյանքս նվիրել ինչ-որ բանի, – ասել է Կրիշտիանու Ռոնալդուն:

Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի ամենատիտղոսակիր խաղացողներից մեկն է: