23.10.2019 13:39

Քին. Տհաճ է. Ոչ մի ակնարկ դիմակայության մասին: Չէ՞ որ կռվի եք դուրս գալիս:

Քին. Տհաճ է. Ոչ մի ակնարկ դիմակայության մասին: Չէ՞ որ  կռվի եք դուրս գալիս:

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին փլեյմեյքեր Ռոյ Քինին տհաճ տպավորություն է թողել այն դրվագը, թե ինչպես են  մրցակից թիմերը խաղադաշտ դուրս գալուց առաջ  դրսևորել իրենց:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» Խաղից առաջ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են թունելում Անդրեաս Պերեյրան, Ֆրեդը և Ռոբերտո Ֆիրմինոն զվարճանում  և հաճելի զրույց ծավալում միմյանց հետ: Նկատելի էր, որ «պատերազմող» կողմերի  խաղացողները լավ շփվում են միմյանց հետ: Այս մոտեցումը հիասթափեցրել է Ռոյ Քինին. «Նրանք ինձ համար զզվելի են: Գնում եք պատերազմ, բայց  կանգնել եք թունելում, գրկախառնվում ու համբուրվում եք: Ոչ մի ակնարկ դիմակայության մասին: Չէ՞ որ  կռվի եք դուրս գալիս:

Ֆուտբոլն այնքան էլ շատ չի փոխվել, իսկ ահա ֆուտբոլիստները բոլորովին ուրիշ են դարձել: Դուք պատերազմի եք դուրս գալիս նրանց դեմ: Բայց կանգնած գրկախառնվում եք: Զրուցեք խաղից հետո, կամ առհասարակ մի խոսեք նրանց հետ»,- ասել է Քինը: