23.10.2019 08:45

«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ)

«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում պայքարի մեջ մտան A, B, C և D խմբերի թիմերը:

A խմբում «Ռեալը» հյուրընկալվելիս նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Գալաթասարայի» նկատմամբ: Արքայական ակումբի հաղթական գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը: ՊՍԺ-ն 5:0 հաշվով հաղթանակի հասավ «Բրյուգեի» նկատմամբ: Մաուրո Իկարդին դարձավ դուբլի, իսկ Կիլիան Մբապեն՝ հեթ-տրիկի հեղինակ:

B խմբում «Բավարիան» Ռոբերտ Լևանդովսկու դուբլի և Կորենտին Տոլիսոյի գոլի շնորհիվ 3:2 հաշվով հաղթեց «Օլիմպիակոսին»: «Տոտենհեմը» 5:0 հաշվով հաղթեց «Ցրվենա Զվեզդային»: Դուբլերի հեղինակ դարձան Սոն Հեն Մինը և Հարի Քեյնը: Աչքի ընկավ նաև Էրիկ Լամելան:

C խմբում «Մանչեսթեր Սիթին» ուժերը չափեց «Ատալանտայի» հետ: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5:1 հաշվով: Ռահիմ Ստերլինգը դարձավ հեթ-տրիկի, Սերխիո Ագուերոն՝ դուբլի հեղինակ:

D խմբում Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» տնային խաղում մրցեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ: Մինչև հանդիպման 77-րդ րոպեն «Յուվենտուսը» պարտվում էր նվազագույն՝ 0:1 հաշվով, սակայն Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան 3 րոպեում 2 գոլ խփեց և հաղթանակ պարգևեց իր թիմին:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր 

A խումբ

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:1

Տոնի Կրոս, 18

«Բրյուգե» (Բելգիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0:5 

Մաուրո Իկարդի, 7, 63, Կիլիան Մբապե, 61, 79, 83

B խումբ

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 2:3

Յուսեֆ Էլ-Արաբի, 23, Գիլյերմե, 79 - Ռոբերտ Լևանդովսկի, 34, 62, Կորենտին Տոլիսո, 75