23.10.2019 14:37

Ասադը Էրդողանին մեղադրել է «սիրիական տարածքները գողանալու» մեջ

Ասադը Էրդողանին մեղադրել է «սիրիական տարածքները գողանալու» մեջ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է սիրիական հողերի «կողոպտիչ»՝ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի գործողությունների կապակցությամբ, հաղորդել է Associated Press գործակալությունը:

Սիրիական ԶԼՄ-ների տվյալներով՝ Ասադը Էրդողանին անվանել է «գող, որը գողացել է ֆաբրիկաներ, հացահատիկ և վառելիք, ու հիմա էլ տարածքներ է գողանում»:

Ասադը նշել է, որ Թուրքիայի ներխուժմանը դիմակայելու որոշումը քաղաքական չէ: Նրա խոսքով՝ « դա մեր սահմանադրական և ազգային պարտքն է»: «Եթե մենք դա չանենք, ուրեմն արժանի չենք մեր հայրենիքին»,- հայտարարել է Սիրիայի առաջնորդը:

Ասադն ընդգծել է, որ «Իդլիբի համար մղվող մարտը քաոսը դադարեցնելու և ամբողջ Սիրիայում ահաբեկությունը  ոչնչացնելու հիմքն է»:

Փոխանցում է Interfax-ը: