23.10.2019 14:57

Բորիս Ջոնսոնի հաղթանակն ու պարտությունը

Բորիս Ջոնսոնի հաղթանակն ու պարտությունը

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չէր հասցրել տոնել հաղթանակը, երբ դրան հետևել է պարտությունը:

Երեքշաբթի Ներկայացուցիչների պալատը նախ երկրորդ ընթերցմամբ ընդունել էր կառավարության ներկայացրած  նոր օրինագիծը Brexit-ի մասին: Փաստաթուղթը ներկայացնում էր նաև ԵՄ-ի հետ նոր գործարքի տեքստը:

Բայց դրանից հետո խորհրդարանը մերժել էր վարչապետի առաջարկը՝ Brexit-ի մասին օրինագիծը երեք օրվա ընթացքում վավերացնելու մասին, որպեսզի Մեծ Բրիտանիան կարողանար լքել Եվրամիությունը մինչև հոկտեմբերի 31-ը:

Ջոնսոնը ստիպված էր դադարեցնել փաստաթղթի քննարկումը՝ Բրյուսելի հետ խորհրդակցելու համար:

Եվրահանձնաժողովը երեքշաբթի տեղեկացրել է, որ ուշադրության է առել քվեարկության արդյուքները բրիտանական խորհրդարանում և արդեն քննարկումներ է անցկացնում խնդրի շուրջ:

Փոխանցում է BBC-ն: