23.10.2019 15:29

Փենս. Եթե Անկարան Սիրիայում շարունակի գործողությունը, ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի

Փենս. Եթե Անկարան Սիրիայում շարունակի գործողությունը, ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի

ԱՄՆ-ը պատրաստ կլինի պատժամիջոցներ սահմանելու Թուրքիայի նկատմամբ, եթե նրա իշխանությունները որոշում կայացնեն Սիրիայում ռազմական գործողությունները շարունակելու մասին:

Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Fox News հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում:

«Մենք ողջունում ենք ռազմական գործողությունների դադարեցումը և կրակի իսպառ դադարեցման հույս ունենք: Սակայն նախագահը հստակ հասկացրել է, որ առաջիկա օրերին Թուրքիայի դեմ ավելի լայնածավալ պատժամիջոցներ կմտցնի: Դա նշանակում է՝ մենք հավատում ենք, որ լավ է լինելու, և հույս ունենք, որ արդեն տառացիորեն վաղը, օրվա վերջին, կրակի դադրեցման ռեժիմ կհաստատվի », - նշել է փոխնախագահը:

Փոխանցում է tass.ru-ն: