23.10.2019 15:42

Պեսկով. ԱՄՆ-ը դավաճանեց քրդերին

Պեսկով. ԱՄՆ-ը դավաճանեց քրդերին

ԱՄՆ-ը, որը վերջին տարիներին քրդերի ամենամտերիմ դաշնակիցն էր, լքեց նրանց, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«ԱՄՆ-ը վերջին մի քանի տարիներին քրդերի ամենամտերիմ դաշնակիցն էր: Եվ հիմա Նահանգները լքեց քրդերին, ըստ էության՝ դավաճանեց նրանց: Հիմա նա նախընտրում է քրդերին թողնել սահմանին և համարյա թե ստիպել, որ նրանք կռվեն թուրքերի դեմ»,- ասել է Պեսկովը:

Այսպես է նա մեկնաբանել Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունը, որը կասկած էր հայտնել, թե քրդերը կլքեն Թուրքիայի հետ պայմանավորվածություններում նշված տարածքները:

Պեսկովի խոսքով՝ միանգամայն բացահայտ է, որ եթե քրդական կազմավորումները սպառազինության հետ միասին չհեռանան, «այդ դեպքում ստիպված կլինեն հեռանալ սիրիացի սահմանապահները և ռուսաստանյան ռազմական ոստիկանությունը, և այդ դեպքում, փաստորեն, մնացած քրդական զորամիավորումները կընկնեն թուրքական բանակի մամլիչի տակ»,- ընդգծել է Պեսկովը:

Փոխանցում է Interfax-ը: