23.10.2019 16:02

Բրազիլիայի նախագահի որդին հրաժարվել է Վաշինգտոնում դեսպանի պաշտոնից

Բրազիլիայի նախագահի որդին հրաժարվել է Վաշինգտոնում դեսպանի պաշտոնից

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդին՝ պատգամավոր Էդուարդու Բոլսոնարուն, հայտարարել է, որ հրաժարվում է Վաշինգտոնում դեսպանի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելուց:

Երիտասարդ քաղաքական գործիչը համապատասխան հայտարարություն է արել Պատգամավորների պալատի լիագումար նիստում, հաղորդել է Globo հեռուստաալիքը:

«Ես երկար եմ մտածել այդ մասին, շատերի հետ եմ խորհրդակցել: Անհրաժեշտ է նաև, որ մտածեմ իմ ընտրողների մասին: Խոստովանեմ, որ նրանցից շատերը չէին, որ պաշտպանում էին այդ գաղափարը»,- իր որոշումը բացատրել է պատգամավորը՝ նշելով, որ Բրազիլիայում իրեն սպասվում է «ոչ պակաս, նույնիսկ գուցե ավելի կարևոր դերակատարում»:

35-ամյա Էդուարդու Բոլսոնարուն՝ Բրազիլիայի առաջնորդի երրորդ որդին, այժմ զբաղեցնում է Բրազիլիայի ազգային ժողովի արտաքին գործերի և ազգային պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը:

Փոխանցում է tass.ru-ն: