25.09.2012 13:28

Թայվանցի ձկնորսներին հեռացրել են վիճելի կղզիներից ջրցանների օգնությամբ (տեսանյութ)

Ճապոնական առափնյա պարեկությունը գործի է դրել ձրցաններ՝ թայվանական ձկնորսանավերը  Սենկաու կղզիներից հեռացնելու նպատակով, հաղորդում է Reuters-ը: Ձկնորսներին ուղեկցող թայվանական պարեկանավերից մեկը նույնպես  ջրցան է օգտագործել ճապոնական նավակի դեմ:

Ըստ Ճապոնիայի առափնյա պարեկության պաշտոնական ներկայացուցիչների՝ թայվանական բոլոր նավերը, որոնք սեպտեմբերի 25-ին մոտեցել են Սենկակու կղզիներին, հաջողվել է դուրս հանել տերիտորիալ ջրերից:

Թայվանը, որն ավելի վաղ իր հավակնություններն էր  ներկայացրել Սենկակու կղզիների նկատմամբ,  որոնք Ճապոնիան համարում է իր տարածքը, կղզիներ էր ուղարկել մոտավորապես 40 ձկնորսանավեր՝ առափնյա պարեկության ութ նավերի ուղեկցությամբ:

Թայվանը երրորդ երկիրն է, որ հավակնություններ  է ներկայացնում Արեւելաչինական ծովի Սենկակու անմարդաբնակ կղզիների նկատմամբ: Ավելի վաղ այդ կղզիները տարածքային վեճի պատճառ էին դարձել Ճապոնիայի և ԿԺՀ-ի միջև: Երբ 2012 թ. սեպտեմբերին Ճապոնիան ազգայնացրեց հինգ վիճելի կղզիներից երեքը, Չինաստանում  զանգվածային հակաչինական ցույցեր ակսվեցին: Բողոքի ակցիաների և անկարգությունների պատճառով ճապոնական մի շարք ընկերություններ ստիպված էին դադարեցնել իրենց աշխատանքը Չինաստանում: Չինական ձկնորսանավերը, ինչպես նաև պարեկանավերը, սեպտեմբերի 24-25-ին ճապոնական առափնյա պարեկության կողմից նկատվել են Սենկակուի մերձակայքում, սակայն վիճելի կղզիների տերիտորիալ ջրերից դուրս: