23.10.2019 16:27

Փենս. Քրդական կազմավորումները հեռացել են անվտանգության գոտուց

Փենս. Քրդական կազմավորումները հեռացել են անվտանգության գոտուց

Քրդական զորամիավորումները, որոնք մտնում էին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված դաշինքի կազմի մեջ, հեռացել են Սիրիայի հյուսիսում Անկարայի կողմից ստեղծվող անվտնագության գոտուց:

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ ելույթ ունենալով ԱՄՆ մայրաքաղաքում:

«Այսօր (երեքշաբթի) վաղ առավոտյան մենք տեղեկություն ստացանք ՍԴՈՒ հրամանատարից՝ այն մասին, որ իրենց զինված ուժերն ամբողջությամբ դուրս են բերվել անվտանգության գոտուց, որոնք գտնվում են թուրքական ԶՈՒ վերահսկողության տակ»,- ասել է Փենսը:

Փոխանցում է tass.ru-ն: