23.10.2019 16:43

Փորձագետները թվարկել են 2020 թ. ճամփորդելու լավագույն երկրները

Փորձագետները թվարկել են 2020 թ. ճամփորդելու լավագույն երկրները

Lonely Planet զբոսաշրջային կայքը կազմել է այն երկրների վարկանիշային ցանկը, որոնք արժե այցելել 2020 թվականին:

Առաջին տեղում հայտնվել է Բութանի թագավորությունը: «Հիմալայական դրախտի այդ փոքրիկ անկյունը այցելուներին հնարավորություն է տալիս զբոսնել չաղտոտված լեռնային կածաններով, այնպիսի մարդկանց ընկերակցությամբ, որոնց բուդդիստական հավատալիքները նրանց թույլ են տալիս ներդաշնակության մեջ լինել շրջակա միջավայրի հետ»,- ասվում է հետազոտության մեջ:

Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնում է Անգլիան, որտեղ, ինչպես նշում են փորձագետները, կարելի է հիանալ առափնյակի հրաշալի տեսարաններով: Ցուցակում երրորդը Հյուսիսային Մակեդոնիան է, որը հայտնի է իր լավ խոհանոցով, հնագույն ավանդույթներով և բնությամբ:

Վարկանիշային ցուցակում տեղ են գտել նաև՝ Արուբա պետությունը Կարիբյան ծովի հարավում, որը զբոսզշրջիկներին հրապուրում է իր դիմակահանդեսներով, Էսվաթինի Թագավորությունը (նախկին Սվազիլենդ) Աֆրիկայի հարավում, որը հայտնի է իր զբոսայգիներով ու արգելոցներով, Կոստա-Ռիկան, Նիդեռլանդները, Լիբերիան, Մարոկկոն և Ուրուգվայը:

Փոխանցում է newsru.com-ը: