23.10.2019 17:11

Չիլիի իշխանությունները ճգնաժամից ելք են փնտրում

Չիլիի իշխանությունները ճգնաժամից ելք են փնտրում

Չիլիի իշխանությունները փորձում են կարգավորել սոցիալական ճգնաժամը, որը անկարգությունների ու բողոքի ցույցերի պատճառ է դարձել:

Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Սեբաստիան Պինյերան: Նա նաև տեղեկացրել է, որ մտադիր է հանդիպել ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ: Կառավարությունը պատրաստվում է խորհրդարան ներկայացնել մի քանի օրինագիծ՝ բնակչության սոցիալական աջակցության համար:

Մեկ շաբաթ առաջ ծայր առած անկարգությունների ընթացքում զոհվել է 15 մարդ, երկուսուկես հազարից ավելին ձերբակալվել են:

Մայրաքաղաքում բողոքի ցույցերն սկսվել են այն բանից հետո, երբ հայտարարվել է մետրոյի ուղեվարձը բարձրացնելու մասին: Այնուհետև փողոցային ակցիաներ են սկսվել նաև երկրի այլ քաղաքներում: Սեբաստիան Պինյերան Սանտյագոյում արտակարգ դրություն է մտցրել, որն ավելի ուշ տարածվել է նաև մյուս քաղաքների վրա:

Նախագահի հայտարարած միջոցառումների մեջ են մտել՝ կենսաթոշակների բարձրացումը. առողջապահական ծախսերի մասնակի փակումը և մի շարք դեղամիջոցների էժանացումը, էլեկտրամատակարարման գործող սակագների նվազեցումը և այլն:

Փոխանցում է euronews-ը: